26.02.21
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 02 ՆԻՍՏ
|
Փետրվարի 26-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու թիվ 02 հերթական նիստը, օրակարգում ներառված էր 7 հարց.1. Օրակարգը հաստատելու մասին2. Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու` 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 40-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին4. Տեղական վճարի արտոնություն սահմանելու մասին5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 29-ի թիվ 22-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին6. Օգնություն հատկացնելու մասին7. Գույքահարկի արտոնություններ սահմանելու մասինՆիստը վարում էր քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ...
Մանրամասն |
|
24.02.21
‼️‼️‼️
|
Արմավիրի քաղաքապետարանի «Լուսավորություն» ՀՈԱԿ-ի կողմից այսօրվանից լուսավորվել է Մյասնիկյան 5-րդ նրբանցքը։
|
|
23.02.21
‼‼‼ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԻՆԸ ԱՐՄԱՎԻՐՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ (ՀԵՏՄԱՀՈՒ)
|
Հայաստանի Հանրապետության նախագահի և Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով ինը արմավիրցի զինծառայողներ արժանացել են պետական պարգևների (հետմահու):Խաչիկ Լևոնի Ավետիսյան - Մարտական ծառայության մեդալՇալիկո Վոլոդյայի Գևորգյան - Մարտական ծառայության մեդալԱկսեն Սերյոժայի Հարությունյան - Մարտական ծառայության մեդալԳուրգեն Գևորգի Մահտեսյան - Արիության մեդալԳերասիմ Վարդանի Ահարոնյան - Մարտական ծառայության մեդալԱզիզ Սամվելի Աղաջանյան - Մարտական ծառայության մեդալԳրիգոր Վահրամի Ստեփանյան - Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալԿարեն Խաչիկի Հայրապետյան - Մարտական ծառայության մեդալԱրթուր Միսակի Խաչատրյան - Մարտական ծառայության մեդալ Առաջիկայում արմավիրցի այլ զինծառայողներ ...
Մանրամասն |
|
22.02.21
‼ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Փետրվարի 22-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հանրային քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Քննարկման ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրեց նախորդ տարում իրականացված և այս տարի սպասվող աշխատանքները: 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ու հանրային քննարկման արձանագրությունը կարող եք գտնել Արմավիրի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ( www.armavircity.am)
|
|
21.02.21
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՆԵՐԱՌԵԼՈՎ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
|
Փետրվարի 18-ին և 19-ին Արմավիրի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Ներառելով» խորագիրը կրող երկօրյա դասընթաց, որի նպատակն է նպաստել առավել հաշմանդամազգայուն ՏԻՄ որոշումների կայացմանը՝ բարձրացնելով որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը:Դասընթացավարները երկօրյա վերապատրաստման շրջանակում ՏԻՄ ներկայացուցիչների և ՀՈԱԿ աշխատակիցների հետ անդրադարձան հաշմանդամության մոդելներին, հասարակական և կրթական կյանքում ներառման երևույթին, ինչպես նաև հաշմանդամազգայուն քաղաքականություն իրականացնելու հիմունքներին։Ծրագրի ավարտին վերապատրաստում անցած հաշմանդամություն ունեցող նվազագույնը երկու անհատ պրակտիկա անցնելու հնարավորություն կստանա ՏԻՄ-ում կամ հարակից կառույցներում։🔹Նախաձեռնությունն ...
Մանրամասն |
|
20.02.21
‼💡ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
|
Արմավիրի քաղաքապետարանի «Լուսավորություն» ՀՈԱԿ-ի կողմից 300 մետր երկարությամբ լուսավորվել է Շևչենկո առաջին նրբանցքը: Լուսավորության աշխատանքները շարունակվում են:
|
|
19.02.21
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիր համայնքի ավագանու թիվ 02 հերթական նիստը: Օրակարգում ներառված է 7 հարց: 1. Օրակարգը հաստատելու մասին 2. Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին 3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու` 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 40-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին 4. Տեղական վճարի արտոնություն սահմանելու մասին 5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 29-ի թիվ 22-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 6. Օգնություն հատկացնելու մասին 7. Գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |