22.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացվում է, որ 2024 թվականի մարտի 29-ին, ժամը 11։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հինգերորդ նստաշրջանի մարտի 29-ի թիվ 05 հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 11 հարց։
|
|
20.03.24
Այց Մայիսյան գյուղ
|
Մարտի 20-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանի, Արմավիր համայնքի ավագանու անդամ Կարեն Կարապետյանի, Արմավիր քաղաքի մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Դարբինյանի հետ Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում հանդիպում ունեցան Հայաստանի պրոֆեսիոնալ խառը մենամարտերի մարզաձևերի մարզիչ Արթուր Մարդիյանի և նրա սաների հետ, որոնք շարունակական հաջողություններ են գրանցում պրոֆեսիոնալ խառը մենամարտերի մարզաձևերում։Համայնքի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց Արթուր Մարդիյանին Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար՝ նշելով, որ մեծ է նրա դերը երիտասարդության շրջանում մարզական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման գործում։Հանդիպման ...
Մանրամասն |
|
17.03.24
Ծառերի գարնանային էտը Արմավիր քաղաքում
|
Արմավիր քաղաքում վաղ առավոտից մեկնարկել է ծառերի գարնանային էտը: Էտման աշխատանքներն իրականացվում են փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում և զբոսայգիներում: Ծառերի էտն ապահովում է ծառերի բնականոն աճը: Էտին զուգահեռ իրականացվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում: Նշենք նաև, որ ծառերի էտման աշխատանքների ընթացքն ապահովում են թվով 3 վերամբարձ ավտոաշտարակներ:
|
|
14.03.24
Հայտարարություն
|
Ինչպես խոստացել էինք, այսօրվանից Արմավիր քաղաքում իրականացվելու է շների հավաքում, ստերջացում, կատաղության դեմ պատվաստում։ Նշենք, որ թափառող կենդանիների ստերջացման համար հայտարարվել էր մրցույթ 3․000․000 դրամ նախահաշվային արժեքով։
|
|
14.03.24
Նոր նշանակում Արմավիրի համայնքապետարանում
|
Մարտի 14-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը անձնակազմին ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Լիանա Հայրապետյանին։ Համայնքի ղեկավարը Լիանա Հայրապետյանին ցանկացավ հաջողություններ համայնքապետարանում նշանակված պաշտոնում: Այնուհետև Վարշամ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավարի տեղակալների, վարչական ղեկավարների և համայնքապետարանի անձնակազմի մասնակցությամբ, քննարկվեցին մի շարք հարցեր, տրվեցին համապատասխան ցուցումներ:
|
|
13.03.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Մարտի 13-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը աշխատանքային քննարկում է անցկացրել համայնքի ղեկավարի տեղակալների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտային հարցերի, տրվել են համապատասխան ցուցումներ:
|
|
13.03.24
Արմավիր քաղաքում վերսկսվել են Շահումյան փողոցի շինարարական աշխատանքները
|
Մարտի 13-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալների, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, շինարարի և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց հետ այցելել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոց, որտեղ վերսկսվել են ճանապարհի շինարարական աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում, 35% պետական և 65% համայնքային համաֆինանսավորմամբ։ Ծրագրի մրցութային արժեքը շուրջ 580 մլն դրամ է, որով նախատեսված է փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգում, եզրաքարերի փոխարինում, գծանշում և երթևեկության նշաններով կահավորում։ Այս պահին իրականացվում են մայթեզրերի սալիկապատման աշխատանքներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |