Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.04.24 Իրազեկում

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 18-60 տարեկան 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։

19.04.24 Հայտարարություն
Տեղեկացվում է, որ 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 11։00-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հինգերորդ նստաաշրջանի ապրիլի 26-ի թիվ 06 հերթական նիստը։
Օրակարգում ներառված է 10 հարց։
19.04.24 Արմավիր քաղաքում կկառուցվի նոր խաղահրապարակ
Սկսվել են 2023 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում իրականացվող՝ Արմավիր քաղաքի Չարենցի 34-36 բնակելի շենքերի բակային տարածքում խաղահրապարակի հիմնանորոգման և կահավորման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է համայնքի և GIZ համագործակցությամբ։
19.04.24 Արմավի համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Խանջյան գյուղում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ
Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի հետ այցելեցի Արմավիր համայնքի Խանջյան գյուղ, որտեղ հանդիպում ունեցանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Խանջյան, Լուկաշին ու Հացիկ գյուղերում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ։
Հանդիպումն ընթացավ անմիջական շփման մթնոլորտում, մեր հայրենակիցների կողմից բարձրացված հարցերին տրվեցին պատասխաններ։
19.04.24 Աշխատանքային խորհրդակցություն Արմավիրի համայնքապետարանում
Աշխատանքային օրվա ավարտին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն աշխատանքային քննարկում անցկացրեց համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության, գույքահարկի և վարձակալության վճարների ցուցանիշներին, քննարկեցինք գյուղատնտեսական հարցեր ևս:
Կարևորելով աշխատանքների ժամանակին և պատշաճ կատարումը՝ համայնքի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ:
18.04.24 Արմավիր համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Տեղեկացվում է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում Արմավիր համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի իրականացմանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համաձայնություն է տվել, ինչը նշանակում է, որ համայնքի բնակիչների կողմից առաջարկված ծրագրերը կյանքի կկոչվեն 2024 թվականի ընթացքում:
Այդ ծրագրերն են՝
1․ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի հրապարակամերձ հատվածում՝ համայնքապետարանի և Մշակույթի տան միջնամասում, ժամանակակից լուծումներով այգու կառուցում,
2․ Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի Մշակույթի տան դիմացի այգու հիմնանորոգում,
3․ Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի (շենքի) մասնակի հիմնանորոգում։
17.04.24 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը ներկա է գտնվել Մալաքե-Թաուսի տոնակատարությանը

Ապրիլի 17-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի և ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ այցելել է Ակնալիճ գյուղի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» եզդիական տաճար՝ մասնակցելու եզդիների ազգային Նոր տարի՝ Մալաքե Թաուսի տոնակատարությանը

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Մասնակցային բյուջետավորում
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
Մասնակցային բյուջետավորում 2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner