Այսօր: Կիրակի, 13 Հոկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 12
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25 հուլիսի 2023 թվականի N 12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 005-Ա որոշման համաձայն, համայնքում հանրային բաց լսումների և /կամ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան՝ 2023 թվականի հուլիսի 25-ին, ժամը 11։00-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում՝ Արմավիր համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվող աշխատանքների և Արմավիր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի վերաբերյալ

Քննարկումն անցկացնում էր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը մասնակիցներին ներկայացրեց սեփական եկամուտների ցուցանիշներով և իրականացվող աշխատանքների առաջնահերթություններով պայմանավորված՝ 5 ծրագրային հայտերի ներկայացման նպատակահարմարությունը

1Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի ՍՆովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի հիմնանորոգում, ԵՉարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի հիմնանորոգում, Ջիվանի-ԵՉարենց փողոցների միջև ընկած օղակաձև հատվածի հիմնանորոգում, Սարդարապատ գյուղի թիվ 16 փողոցի  Աբովյան - թիվ 11 փողոցների միջև ընկած հատվածի հիմնանորոգում, Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի 3+20-6+20 հատվածի կառուցում, Մայիսյան գյուղի Մ5 ճանապարհ - 1-ին փողոցի 53շհասցե (Մշակույթի տուն) հատվածի հիմնանորոգում։

2  «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի օգտագործվող  մասնաշենքերի հիմնանորոգում, հարակից բակային տարածքի  բարեկարգում։

3 «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գույքի և սարքավորումների ձեռքբերում։

4Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի ՍՆովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի, Չարենցի փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի  և Արաքս գյուղի խմելու ջրամատակարարման ցանցերի  վերակառուցում և Արաքս գյուղից Սարդարապատ գյուղ տանող ճանապարհի երկայնքով ջրագծի կառուցում։

5 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի թիվ 110  անհատական բնակելի թաղամասի  գազաֆիկացում։

Հանրային լսման ընթացքում քննարկվեցին նաև Արմավիր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի վերաբերյալ հարցեր: Նշվեց, որ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա երեք տարվա համար, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը և հհնարավորություն է ստեղծում կառավարելու ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան:

Ներկայացվեց համայնքի եկամուտների և ծախսերի հետ կապված վերլուծություն, նշվեցին գերակայությունները և առաջնահերթությունները:

Հանրային լսման մասնակիցների կողմից ծավալվեց քննարկում, որից հետո առաջարկվեց սույն ծրագրերն ընդգրկել համայնքի ավագանու առաջիկա նիստի օրակարգում։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner