2022 թվականի դեկտեմբերի 23-ին Արմավիրի համայնքապետարանում կազմակերպվեց Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկում, որին մասնակցում էին Արմավիր համայնքի ավագանու անդամներ, Արմավիր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Բյուջեի նախագիծը ներկայացրեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանը: Նա նշեց, որ 2023 թվականին Արմավիր համայնքի բյուջեի եկամուտները կազմում են 2279482,4 հազար դրամ, ծախսերը՝ 2279482,4 հազար դրամ: 2023 թվականին նախատեսվում են մեծ ծավալի շարունակական աշխատանքներ Արմավիր համայնքում:
Քննարկման ընթացքում ներկայացվեց Արմավիր համայնքում Մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեում ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին հարցը:
Քննարկման ընթացքում կարևորվեց պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությունը և շեշտը դրվեց սուբվենցիոն ծրագրերով 2023 թվականին համայնքում իրականացվելիք ծրագրերի ապահովմանը: Ծավալվեց քննարկում, հնչեցին հարցեր, տրվեցին պատասխաններ:
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը շնորհակալություն հայտնեց Արմավիր համայնքի ազգաբնակչությանը, որ համատեղ աշխատանքի, իրենց կողմից հարկային պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու միջոցով մեծ մասնակցություն են ցուցաբերում համայնքում իրականացվող բազմաբնույթ ծրագրերի կյանքի կոչմանը՝ նպաստելով համայնքի շարունակական զարգացման ծրագրերին: