Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Մ. Լերմոնտովի փողոց , 37/1 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 04.08.2022թ., ժառանգական գործի թիվ 657 և Արմեն Ռուդոլֆի Կարապետյանի 06․09․2024 թվականի թիվ 5016 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արմեն Ռուդոլֆի Կարապետյանին ( ծնվ․ 12/05/1970թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0233- կադաստրային ծածկագրից 560,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 12,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով։
2․ Վերականգնել Արմեն Ռուդոլֆի Կարապետյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի, 04-001-0233- կադաստրային ծածկագրից 0․05720 հա օրինական հողամասի վրա 1943թ․ կառուցված 17,0 քմ մակերեսով բնակելի տան, 1985թ․ կառուցված 36,7 քմ մակերեսով օժանդակ շինության նկատմամբ, իսկ 2006թ. կառուցված 44,4 քմ մակերեսով և 2010թ. կառուցված 10,5 քմ մակերեսով ծածկերը և 2010թ. կառուցված 5,0 քմ մակերեսով հավաբունը համարել ինքնակամ։
3․ Արմեն Ռուդոլֆի Կարապետյանին պատկանող 04-001-0233- կադաստրային ծածկագրից գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի, քաղաք Արմավիր, Մ. Լերմոնտովի փողոց, 37/1 բնակելի տուն։
4․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: