Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Զեկ. ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2011թ. 1920-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Արմավիր համայնքի Խանջյան գյուղի մանկապարտեզի մի մասնաշենքի և 0.1646 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխման փաստը՝ բնակավայրերի հասարակական կառուցապատումից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ շինությանը հասարարակականից՝ սառնարանային տնտեսության (14.12.20172. տրված սեփականության վկայականը) և Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ՝ Ա. Աբգարյանի 15.07.2022թ. թիվ 3861 զեկուցագիրը

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խանջյան գյուղի նախկին մանկապարտեզի մասնաշենքի 04-049-0018-0033 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.1646 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերականընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակությունից՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման, իսկ սառնարանային տնտեսության շինությունը՝ հասարակականի՝ որպես մանկապարտեզի շենքի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner