Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 177-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2022 թվականի N 177-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի  33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝

 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու  մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝

ա.Բյուջետային տող 1113՝  «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ», եկամտատեսակը  պակասեցնել 61976.8 հազար դրամով, սահմանել 110545.6 հազար դրամ.

բ. Բյուջետային տող 11307՝  «Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար»եկամտատեսակը  պակասեցնել 700,0 հազար դրամով, սահմանել 18498,0 հազար դրամ.

գ.Բյուջետային տող 11312՝  «Ավագանու սահմանվ. կարգին ու պայման-ին համ.՛ համայնքի վարչ. տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար»եկամտատեսակը  պակասեցնել 2100,0 հազար դրամով, սահմանել 14462,2 հազար դրամ.

դ.Բյուջետային տող 1334՝  « Այլ գույքի վարձակալությունից մուտքեր », եկամտատեսակն ավելացնել 1500,0 հազար դրամով, սահմանել 4585,1 հազար դրամ.

դ.Բյուջետային տող 13513՝  « Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար», եկամտատեսակը  պակասեցնել 10857,0 հազար դրամով, սահմանել 79740,5 հազար դրամ.

 2) Համայնքի բյուջեի ծախսային  մասում՝

ա.01 բաժին 1 խումբ դաս`«Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» ծրագրի, «Վարչական սարքավորումներ » 5122 հոդվածն ավելացնել 6000,0 հազար դրամով` համայնքապետարանի վերանորոգված դահլիճի համար գույք ձեռք բերելու նպատակով.  

բ.01 բաժին 6 խումբ դաս`«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) » ծրագրի, «Այլ կապիտալ դրամաշնորհներ » 4657 հոդվածն  ավելացնել  200,0 հազար դրամով,Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի սուբվենցիոն ծրագրով փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներին աջակցելու նպատակով` հիմք Ֆերիկ համայնքի ղեկավարի 13.09.2022թվականի թիվ 115 գրությունը.

գ. 04 բաժին 9 խումբ դաս`«Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածը ավելացնել -6000,0 հազար դրամով, սահմանել -32077,5 հազար դրամ.

դ. 11բաժին 1խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 74333,8 հազար դրամով: 

  1. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:  

 


Կողմ -20

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳԱԼՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(5.13 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner