Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 02
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

29 դեկտեմբերի 2020 թվականի N 02

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2020 թվականի դեկտեմբերի 18-ին Արմավիրի համայնքապետարանում կազմակերպվեց Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկում, որին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Բյուջեի նախագիծը ներկայացրեց համայնքի ղեկավար Դ. Խուդաթյանը: Նա նշեց, որ 2020 թվականին Արմավիր քաղաքի ֆոնդային բյուջեն (կապիտալ շինարարության համար նախատեսված միջոցներ) կազմել է 163.000.000 դրամ: Այս պահի դրությամբ 2021 թվականի ֆոնդային բյուջեի միջոցները գերազանցում են 19.000.000 դրամը: Նշված թիվը ռեալ աճելու հնարավորություն ունի և սա նշանակում է, որ 2021 թվականին ավելի մեծ ծավալի շինարարություն է արվելու Արմավիր քաղաքում: Դ. Խուդաթյանը նշեց, որ Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեով կանխատեսվել են եկամուտներ և ծախսեր ընդհամենը 1162490.0 հազ. դրամ: Նշվեց, որ շարունակական աշխատանքներ են տարվելու քաղաքի տարբեր փողոցների լուսավորության համակարգի վերականգնման ուղղությամբ:

Քննարկման ընթացքում կարևորվեց պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությունը և շեշտը դրվեց սուբվենցիոն ծրագրերով 2021 թվականին համայնքում իրականացվելիք ծրագրերի ապահովմանը: Հնչեցին հարցեր, տրվեցին պատասխաններ: Նշվեց, որ անցնող տարին կորոնավիրուսային և պատերազմական իրավիճակով պայմանավորված դժվար տարի էր նաև Արմավիր համայնքի համար, սակայն պետք է առաջ շարժվել և համախմբված աշխատանքով հաղթահարել առկա դժվարությունները:

Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արմավիր համայնքի ազգաբնակչությանը, որ համատեղ աշխատանքի, իրենց կողմից հարկային պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու միջոցով մեծ մասնակցություն են ցուցաբերում համայնքում իրականացվող բազմաբնույթ ծրագրերի կյանքի կոչմանը՝ նպաստելով համայնքի շարունակական զարգացման ծրագրերին:



Կից փաստաթղթեր՝
(12.99 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner