Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 10
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

24 հոկտեմբերի 2022 թվականի N 10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԾՐԱԳԻՐ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 005-Ա որոշման համաձայն, համայնքում հանրային բաց լսումների և /կամ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 11։00-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում՝ Արմավիր համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվող աշխատանքների վերաբերյալ

 

Քննարկումն անցկացնում էր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության առաջարկությամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիրքաղաքիթիվ 2 մսուր- մանկապարտեզ»ՀՈԱԿ-ի գույքի և սարքավորումներիձեռքբերման անհրաժեշտությունը, քանի որ նշված մանկապարտեզը 2023 թվականին կապիտալ հիմնանորոգվելու է և նոր գույքով համալրումը առաջնահերթություն է դարձել։

Հանրային լսման մասնակիցների կողմից ծավալվեց քննարկում, որից հետո առաջարկվեց սույն ծրագիրը ընդգրկել համայնքի ավագանու առաջիկա նիստի օրակարգում։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner