Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 09
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

06 սեպտեմբերի 2022 թվականի N 09

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 005-Ա որոշման համաձայն, համայնքում հանրային բաց լսումների և /կամ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան՝ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 11։00-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում՝ Արմավիր համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվող աշխատանքների վերաբերյալ

 

Քննարկումն անցկացնում էր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը մասնակիցներին ներկայացրեց սեփական եկամուտների ցուցանիշներով և իրականացվող աշխատանքների առաջնահերթություն-ներով պայմանավորված՝ 5 ծրագրային հայտերի ներկայացման նպատակա-հարմարությունը

1Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի Հանրապետություն-Աբովյան և Երևանյան-Շահումյան հատվածների հիմնանորոգման,  Թումանյան փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի հիմնանորոգման, ՀԱվետիսյան փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի հիմնանորոգման, Շահումյան փողոցի Արարատյան –Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների հիմնանորոգման, Նորավան գյուղի կենտրոնական փողոցի կառուցման, Այգեվան գյուղի կենտրոնական փողոցի հիմնանորոգման և կառուցման, Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի կառուցման, Լուկաշին գյուղի Թամանյան փողոցի հիմնանորոգման ծրագիր։

2  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի Արարատյան –Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների, Սահմանապահների փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի, Թումանյան փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի, Հ Ավետիսյան փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի և Հացիկ գյուղի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագիր։

3 «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի թիվ  12 մանկապարտեզի  շենքի կառուցման, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագիր։

4 «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի թիվ  12 մանկապարտեզի , Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արաքս գյուղի մանկապարտեզի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Խանջյան գյուղի մանկապարտեզի  գույքի և սարքավորումների ձեռքբերման ծրագիր։

5 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցման,  Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգման և կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի կառուցման, Սարդարապատ գյուղի Մշակույթի տան հարակից պուրակի բարեկարգման, Մայիսյան գյուղի Մշակույթի տան հարակից պուրակի բարեկարգման, Խանջյան գյուղի Մշակույթի տան հարակից պուրակի բարեկարգման ծրագիր։

Համայնքի ղեկավարը նշեց, որ ծրագրերի ընտրության հարցում հատկապես կարևորվել է  գյուղական բնակավայրում կենսական անհրաժեշտություն համարվող հարցերի լուծումը, ինչպես նաև ծրագրերի՝ միմյանց հետ ունեցած փոխկապակցվածությունը։

Հանրային լսման մասնակիցների կողմից ծավալվեց քննարկում, որից հետո առաջարկվեց սույն ծրագրերը ընդգրկել համայնքի ավագանու առաջիկա նիստի օրակարգում։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner