2021 թվականի փետրվարի 22-ին Արմավիրի համայնքապետարանում կազմակերպվեց Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության հանրային քննարկում, որին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ներկայացրեց համայնքի ղեկավար Դ. Խուդաթյանը: Նա նշեց, որ Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեի ընդհամենը տարեկան նախատաեսված 1107830,1 հազ. դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 1029674,7 հազ. դրամ, կամ կատարվել է 93.0%-ով, սեփական եկամուտների գծով նախատեսված 392371,9 հազ. դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 404299,2 հազ. դրամ կամ կատարվել է 103,0%-ով: Դ. Խուդաթյանը ներկայացրեց նաև, որ ընդհամենը Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեով տարեկան նախատեսված 1269185,0 դիմաց դրամարկղային ծախսը կազմել է 930373,0 հազ. դրամ կամ կատարվել է 73.3%-ով: Նշվեց, որ շարունակական աշխատանքներ են տարվելու քաղաքի տարբեր փողոցների լուսավորության համակարգի վերականգնման ուղղությամբ:
Քննարկման ընթացքում կարևորվեց պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությունը և կարևորվեցին սուբվենցիոն ծրագրերով 2020 թվականին համայնքում իրականացված ծրագրերով աշխատանքները: Հնչեցին հարցեր, տրվեցին պատասխաններ: Նշվեց, որ 2020 թվականի ընթացքում աշխատանքների կատարման դանդաղ ընթացքը պայմանավորված էր, ինչպես համավարակով, այնպես էլ պատերազմական իրավիճակով:
Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արմավիր համայնքի ազգաբնակչությանը, որ համատեղ աշխատանքի, իրենց կողմից հարկային պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու միջոցով մեծ մասնակցություն են ցուցաբերում համայնքում իրականացվող բազմաբնույթ ծրագրերի կյանքի կոչմանը՝ նպաստելով համայնքի շարունակական զարգացման ծրագրերին: