Հուլիսի 17-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարի տեղակալների, վարչական ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշխատանքային մի շարք ընթացիկ հարցեր․ ոլորտային պատասխանատուները ներկայացրեցին իրենց պատասխանատվությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, որից հետո համայնքի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների ժամանակին և արդյունավետ կազմակերպմանն ուղղված։