Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալների, համայնքապետարանի ոլորտային ղեկավարների և վարչական ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, գույքահարկի և վարձակալության վճարների ցուցանիշներին, գյուղական բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, համայնքում առկա և լուծում պահանջող խնդիրներին։