Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը հունիսի 27-ին համայնքի ղեկավարի տեղակալի, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ քննարկում անցկացրեց՝ կապված աշխատանքային մի շարք հարցերի հետ:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հարկային եկամուտների վերաբերյալ հարցերին, քննարկվեցին գյուղատնտեսության, սեզոնային բերքահավաքի և բերքի իրացման, ինչպես նաև գյուղական բնակավայրերում առկա կոմունալ-կենցաղային հարցեր: