Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապեության օրենքի 37-րդ հոդվածի1-ին մասով, Հայաստանի Հանրապեության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի<<Խնամակալությանևհոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելուև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> 631-Ն որոշմամբ հաստատված Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կանոնադրության 11-րդ, 12-րդ և 14-րդ կետերով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. ՀաստատելԱրմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի <<Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու, Արմավիր համայնքի ավագանու 2012 թվականի հոկտեմբերի 18-ի <Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի հունիսի 6-ի <<Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը փոփոխելու և նոր կազմը հաստատելու մասին> թիվ 34-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը հաստատելու մասին>> թիվ 106-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 03-Ա որոշումը:
3. Հանաձնաժողովի աշխատանքներին ըստ անհրաժեշտության ներգրավել Արմավիր համայնքի կազմում ընդգրկված գյուղերի վարչական ղեկավարներին:
4 Սույն որոշումնուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |