 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavir.armavir@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 0260-Ա
ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 05.12.22 թվականի թիվ 205-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Նոնա Հակոբյանի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Բավարարել Ա/Ձ Նոնա Հակոբյանի հայտը և թույլատրել Արմավիր համայնք գ.Նորապատ 23 փ. 2/42 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման,հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Նոնա Հակոբյանին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք. Արմավիր