 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 թվականի N 0152-Ա
24-00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Համայնքի տարածքում հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին» թիվ 962-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի «Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 131-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Բավարարել «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի հայտը և թույլատրել քաղաք Արմավիր, Շահումյան փ. 22/2 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվել առևտրով 24:00-ից հետո :
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման,հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ին տալու համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
2025թ. հունվարի 22
ք. Արմավիր