Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1171-Ա

24-00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Համայնքի տարածքում հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին» թիվ 962-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 136-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Կարեն Պողոսյանի հայտը`

                                                                                         ՈՐՈՇՈՒՄ ԵՄ. 

1.Բավարարել Ա/Ձ Կարեն Պողոսյանի հայտը և թույլատրել Արմավիր համայնք, գ. Լուկաշին, Երևանյան փ. 85 հասցեում գտնվող  հիմնական շինությունում զբաղվել զվարճանքի կազմակերպումով  24:00-ից հետո :

2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման,հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Կարեն Պողոսյանին տալու համապատասխան թույլտվություն:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր