ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1173-Ա
ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 136-Ն որոշումը և Ա/Ձ Կարեն Պողոսյանի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Բավարարել Ա/Ձ Կարեն Պողոսյանի հայտը և թույլատրել Արմավիր համայնք, գ. Լուկաշին, Երևանյան փ.85 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների իրացումով:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման, հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Կարեն Պողոսյանին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք. Արմավիր