ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1180-Ա
ԱՆՆԱ ՊԱՐՈՆՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Աննա Պարոնյանի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 5178 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Աննա Պարոնյանին տրամադրել ամենամյա արձակուրդ՝ (20.11.2023թ - 20.11.2024թ. ժամանակահատվածի համար) 2024 թվականի սեպտեմբերի 16-ից՝ 13 աշխատանքային օր:
2.Աննա Պարոնյանին՝ աշխատանքի ներկայանալ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին:
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Աննա Պարոնյանի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մեթոդիստ՝ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Արմինե Պապոյանին:
4.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝ ի գիտություն:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք. Արմավիր