Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Սիմոն Սիմոնյանի 25.04.2023 թ. թիվ 2499 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հաշվի առնելով, որ «Ջերմոցներ» կոչվող խորքային հորը սնուցվում է Սիմոն Սիմոնյանին պատկանող էլ. ենթակայանից, վերջինիս պատկանող Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոցի թիվ 105 հասցեում գտնվող ջերմատնային տնտեսության 1,0 հա հողամասը ոռոգելու նպատակով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2023 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը մատակարարվող ոռոգման ջրի վարձը զիջել 50 տոկոսով:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: