Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ թիվ 1920-Ն որոշման 54-րդ և 55-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի N04/7/03927 գրությունը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող / կադաստրային ծածկագիր 04-043-1003-0009 / Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 10,0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքի գործառնական նշանակությունը փոխադրել՝ գյուղատնտեսական այլ հողատեսքերի:
2. Կատարել փոփոխությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: