2024թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Մայիսյան, 1-ին փողոց, 52 շենք) տեղի կունենա «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի (ՀՀ Արմավիրի մարզ, ք․ Մեծամոր) կողմից ներկայացված՝ Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում աշխատած միջուկային վառելիքի չոր պահպանման պահեստի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)77416923:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Թամարա Շառոյան (հեռ․՝ 093358006, էլ․ փոստ՝ sharoyantamara@gmail.com)։