Ամուսնության վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. Ամուսնացողների անձնագրերը և նրանց պատճեները,
2. Ծննդյան վկայականները և նրանց պատճեները,
3. Զին.գրքույկը և պատճեն,
4. Պետ.տուրիքի վճարված անդորրագիրը:
Այնուհետև ամուսնացողների կողմից լրացվում է ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրված համապատասխան դիմումի ձևը: Աշխատակցի կողմից (1 ամսվա ընթացքում) ստուգվում է դիմումի մեջ լրացված տվյալները և նշանակվում ներկայանալու օրը (զագսավորման օրը): Քաղաքացիները պարտավոր են ներկայանալ նշանակված օրը: Զագսավորման արարողությունից հետո ստանում են ամուսնության վկայական: Եթե քաղաքացիները ցանկանում են հանդիսավոր ամուսնություն, ապա նախօրոք պետք է տեղեկացնեն:
Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական բաժին, Դիանա Սարգսյան հեռախոս՝ 077-71-71-31