Այսօր: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ՀՏԶՀ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԹԱՄԱՐԱ ՇԱՌՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՀՏԶՀ) ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Արմավիր համայնքի ավագանին որոշում է․

1․Դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)՝ Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ԼՖ ծրագրի 2-րդ Բաղադրիչի միջոցով իրականացնելու հետևյալ միջոցառումը․

Արմավիր խոշորացված համայնքում գյուղատնտեսության աջակցություն և կոմունալ ծառայությունների բարելավում` տեխնիկական վերազինման միջոցով։

 

 Համայնքի մասնակցությունը ծրագրի իրականացմանը՝ ծրագրի ընդhանուր արժեքի 5 տոկոսի չափով։

2․Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցելու և համայնքի անունից ծրագրի իրականացմանը մասնակցելու համար  ստեղծել նախաձեռնող խումբ (ՆԽ) ՝ համաձայն հավելվածի։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԱՄԱՐԱ ՇԱՌՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.37 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner