Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Էլմիրա Սերգեյի Բաղրամյանի 2024 թվականի ապրիլի 17-ի թիվ 2457 դիմումը և Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 17 թիվ 05 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Էլմիրա Սերգեյի Բաղրամյանին (ծնված՝ 27/09/1950թ.) նշանակել հոգաբարձու Բորիս Սերգեյի Աբրահամյանի (ծնված՝ 15/04/2008թ.)՝ նկատմամբ մինչև 18 տարին լրանալը:
2.Էլմիրա Սերգեյի Բաղրամյանին վերապահել ի շահ իր խնամարկյալի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3.Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ՝ ՀՀ վարչական դատարան:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է սույն որոշումը: