Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ՖԻՆԱՆՍՆԵՐ
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ ՖԻՆԱՆՍՆԵՐ


Զեկ. ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական   ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը`

ԱՐՄԱՎԻՐ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1.Հաստատել Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված  N1)

Ընդամենը՝ 2091514,0 հազար  դրամ.

2.Հաստատել Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգմանը համապատասխան (հավելված  N2)

Ընդամենը՝ 2 518 827,3հազար  դրամ.

3.Հաստատել Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 3-ում ներկայացված տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված  N3)

Ընդամենը՝  2 518 827,3հազար  դրամ.

4.Հաստատել Արմավիր համայնքի 2022թվականի  բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը)  հատված  4-ին   համապատասխան (հավելված  N4) 

 Ընդամենը՝ -427313.3.0 հազար  դրամ.

5.Հաստատել Արմավիր համայնքի 2022 թվականի  բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները հատված 5-ին    համապատասխան (հավելված  N5) 

 Ընդամենը՝ 427313.3.0 հազար  դրամ.

6.Հաստատել Արմավիր համայնքի 2022 թվականի  բյուջեի ծախսերը՝  հատված 6-ում  ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը  համապատասխան (հավելված  N6)

Ընդամենը՝ 2518827,3հազար  դրամ.

7.Սույն որոշման   NN 1-6  հավելածները  համարվում են սույն որոշման անբաժանելի մաս:

8. Թույլատրել Արմավիրի  համայնքապետին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ կետի  համաձայն համայնքի 2022թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի  չափով վերաբաշխումներ:

Սույն  փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում  կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի  սահմանցած չափաքանակը.

9. Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner