Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Ֆինանսներ
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ Ֆինանսներ


Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելուվ    «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի            5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի  5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝

                                                           ԱՐՄԱՎԻՐ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի  26-ի   «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին»թիվ  217-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)   Բյուջեի եկամտային մասում.   բյուջետային  տող 1342` Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների  իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ, պակասեցնել 483.0 հազար դրամովսահմանելով 5997,0 հազար դրամ,հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության հետ 03.03.2023թ.  կնքված թիվ 22 պայմանագիրը:

    2)  Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա.01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններպետական կառավարում» ծրագրի ծախսերի «Վարչական սարքավորումներ»  5122 հոդվածը  պակասեցնել 94,0  հազար դրամով«Շենքերի և շինությունների կապիտալ  վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել  94,0  հազար դրամով,

բ. 04 բաժին  5 խումբ 1 դաս` «ճանապարհային տրանսպորտ » ծրագրի ծախսերի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում»  4251  հոդվածն ավելացնել  18000,0  հազար դրամով, համայնքի ճանապարհների  գծանշման աշխատանքներն ապահովելու  համար,

գ. 08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին»  4511 հոդվածն ավելացնել 220.0 հազար դրամով,<<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի զբոսայգի>> ՀՈԱԿ-ի տնօրեն Դ.Պետրոսյանի զեկուցագրի համաձայն`Բաղրամյան պողոտային հարակից Նոր-Այգում աշխատանքներ իրականացնելու համար,  

դ. 09 բաժին 5 խումբ դաս«Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին»  4511 հոդվածն ավելացնել 135.0 հազար դրամով,շախմատի դպրոցի սաների մասնակցությունը <<Գարուն 2023>>  միջազգային մրցաշարին  ապահովելու  համար

 ե. 11 բաժին 1 խումբ 2 դաս«ՀՀ համայնքների  պահուստային ֆոնդ » ծրագրի  ծախսերի 4891 հոդվածը  պակասեցնել  18838,0 հազար դրամով։

  1. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:  

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.13 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner