Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 202-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2022 թվականի N 202-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի  33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու  մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝

 ա.Բյուջետային տող 1121՝  «Գույքահարկ փոխադրամիջոցների համար», եկամտատեսակը  պակասեցնել 39000,0 հազար դրամով, սահմանել 384523,6 հազար դրամ.

բ.Տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակը  պակասեցնել 16291.0  հազար դրամով՝ սահմանելով 268914.8 հազար դրամ.

2) Համայնքի բյուջեի ծախսային  մասում՝

ա. 01 բաժին 1 խումբ դաս«Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» ծրագրի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածը պակասեցնել 19000.0 հազար դրամով,«Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ » 4112 հոդվածը պակասեցնել 3709,0 հազար դրամով «Տրանսպորտային նյութեր » 4264 հոդվածը պակասեցնել 1071,7 հազար դրամով,

բ. 01 բաժին 6 խումբ դաս`«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) » ծրագրի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածն ավելացնել  4500,0 հազար դրամով` Արմավիր համայնքի վարչական տարածքի աղբավայրերում հողի փորման աշխատանքներ իրականացնելու   համար,  «Այլ  կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածն  ավելացնել  16265,0 հազար դրամով` Արմավիր համայնքի  Կոմունալ ծառայությունների բարելավում` տեխնիկական վերազինման միջոցով» ծրագրի համայնքի ներդրումն ապահովելու համար,

գ.04 բաժին 5 խումբ դաս«ճանապարհային տրանսպորտ» ծրագրի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածը պակասեցնել 3428,3 հազար դրամով, 

դ.05 բաժին 1 խումբ դաս«Աղբահանում» ծրագրի «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածը պակասեցնել 16291.0 հազար դրամով,

ե.  9բաժին 5խումբ 1 դաս՝ «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիա »  4511 հոդվածն ավելացնել  743,5 հազար դրամով, «Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճի  վերանորոգման նյութեր ձեռք բերելու նպատակով, հիմք  «Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը,

զ. 11բաժին 1խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 33299.5 հազար դրամով:  

  1. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  

 


Կողմ -24

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(5.13 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner