Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Մյասնիկյան մանկ. անհատույց
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ Մյասնիկյան մանկ. անհատույց


Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689 հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով,Հայաստանի Հանրապետության  կառավարության 09.07.2009թ. N 808-Ն որոշման 6-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Դոլինյանի 2022 թվականի մարտի 1-ի  թիվ 1099 զեկուցագիրը

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1.  Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղական համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ համայնք Մյասնիկյան, Լենինի փողոց 62 հասցեում գտնվող 366.1 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը` 04-066-0013-0021-001 ծածկագրով, 364.5 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը` 04-066-0013-0021-002 ծածկագրով, 84.9 քմ մակերեսով խոհանոցը` 04-066-0013-0021-003 ծածկագրով, 12.0 քմ մակերեսով զուգարանը` 04-066-0013-0021-004 ծածկագրով, 13.1 քմ /27.51 խմ/ պարիսպը` 04-066-0013-0021-005 ծածկագրով և դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,2119 հա մակերեսով` 04-066-0013-0021 ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner