Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 մայիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ,2-ՐԴ ՓՈՂՈՑ ,99 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ,ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌԱԶՄԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, ՀՈՒՆԱՆ ՌԱԶՄԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԳԱՄ ՌԱԶՄԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՀՈՂ ՏՐՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ,29-րդ փողոց ,13  հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը ,Անահիտ Միքայելի Մարգարյանի 01․02․2024 թվականի թիվ 0680 դիմումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Անահիտ Միքայելի Մարգարյանի ,Հովհաննես Ռազմիկի Մարգարյանի, Հունան Ռազմիկի Մարգարյանի  և Արգամ Ռազմիկի Մարգարյանի իրավունքով պատկանող  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի , 04-059-0107-0004 կադաստրային ծածկագրում գտնվող 2600,0 քմ հողամասին կից ավել օգտագործվող 190 քմ մակերեսով հողամասը  անհատույց հատկացնել նրանց սեփականության իրավունքով;

2․ Վերականգնել Անահիտ Միքայելի Մարգարյանին (ծնվ․ 11․11․1956թ․-ին),Հովհաննես Ռազմիկի Մարգարյանին (ծնվ․ 21․09․1977թ․-ին), Հունան Ռազմիկի Մարգարյանին (ծնվ․ 10․02․1979թ․-ին) և Արգամ Ռազմիկի Մարգարյանին (ծնվ․ 28․06․1983թ․-ին)  պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ,04-059-0107-0004 կադաստրային ծածկագրում գտնվող 0․2790 հա օրինական հողամասի վրա 1962թ․ կառուցված 130,40 քմ մակերեսով բնակելի տան , 1984թ․ կառուցված 18,10քմ մակերեսով թոնրատան ,1980թ․ կառուցված 15,30քմ մակերեսով մառանի, 1980թ․ կառուցված 32,0 քմ մակերեսով ավտոտնակի, 1980թ․ կառուցված 10,8 քմ մակերեսով լոգարանի, 1982թ․ կառուցված 20,20 քմ մակերեսով ծածկոցի ,1982թ․ կառուցված 1,0 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ,իսկ 2002թ․  կառուցված 7,0 քմ մակերեսով խորդանոցը և  26,20 քմ մակերեսով հավաբունը համարել ինքնակամ։

3․Անահիտ Միքայելի Մարգարյանին ,Հովհաննես Ռազմիկի Մարգարյանին , Հունան Ռազմիկի Մարգարյանին և Արգամ Ռազմիկի Մարգարյանին   պատկանող Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիրիր համայնք ,գյուղ Սարդարապատ , 04-0059-0107-0004  կադաստրային ծածկագրով  գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզ ,Արմավիր համայնք , Սարդարապատ գյուղ , 2-րդ փողոց,99։

4․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

5․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝e4bd54cd-ec87-4550-867d-cc24f68d0f5e



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner