Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 187
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ֆին
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ ֆին


Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 33-րդև 34-րդհոդվածներով, «ՀայաստանիՀանրապետությանբյուջետայինհամակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի  5-րդ մասով, 33-րդհոդվածի 4-րդմասով, 29-րդ հոդվածով՝

                                                           ԱՐՄԱՎԻՐ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի  26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին»թիվ 217-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հաստատել համայնքի բյուջեի տարեսկզբի  ազատ մնացորդը 588032,7 հազար դրամ. վարչական մասի ազատ մնացորդը` 398331.3 հազար դրամ  և ֆոնդային մասի  ազատ մնացորդը` 189701.4 հազար դրամ: 

2) Համայնքի  բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի 8669.4 հազար դրամն ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը, իսկ  389661.9 հազար դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս,

3)    Բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունները

       ա. Բյուջետայինտող 1113` Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ, ավելացնել 11854.0 հազար դրամով` սահմանելով 208482.0 հազար դրամ,

       բ. Բյուջետային տող 1121` Գույքահարկ փոխադրամիջոցների համար, ավելացնել 308.0  հազար դրամով` սահմանելով 422426.0 հազար դրամ,

      գ. Բյուջետային տող 1331` Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ, ավելացնել 20000.0  հազար դրամով` սահմանելով 60613.0 հազար դրամ:

     4)  Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. 01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններպետական կառավարում» ծրագրի ծախսերի «Էներգետիկ  ծառայություններ» 4212 հոդվածն ավելացնել 1432.8 հազար դրամով, «Վարչական սարքավորումներ»  5122 հոդվածն ավելացնել 2000.0,  հազար դրամով

բ. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Էներգետիկ  ծառայություններ»  4212 հոդվածն ավելացնել 2383.8 հազար դրամով,  «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 120210.0 հազար դրամով « Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածը ` 10500.0 հազար դրամով,

գ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 131153.3 հազար դրամով,

դ. 06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերի «Էներգետիկ  ծառայություններ»  4212 հոդվածն ավելացնել 4852.8 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում»5113 հոդվածն ավելացնել  217700.0 հազար դրամով,

ե. 09 բաժին1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի 5113 հոդվածն ավելացնել  97800.0 հազար դրամով,

զ. 09 բաժին 5 խումբ 1 դաս` «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին»  4511 հոդվածն ավելացնել 1500.0 հազար դրամով,

      է. 11 բաժին 1 խումբ 2 դաս` «ՀՀ համայնքներ իպահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի 4891 հոդվածն ավելացնել 30662.0 հազար դրամով։

 

  1. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:  

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.16 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner