Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 մարտի 2023 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիրի քաղաքապետի 2005 թվականի փետրվարի 11-ի թիվ 51որոշմամբ՝ Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի թիվ շենքի հարևանությամբ ինքնակամ կառուցված ավտոտնակի զբաղեցրած 20.5 (քսան ամբողջ հինգ տասնորդական)քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով 10 (տասը) տարի ժամկետով հատկացվել է Էրնեստ Շախիկյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Էրնեստ Շախիկյանի միջև 2005 թվականի փետրվարի 23-ին կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր՝  /սեղ. նո 691/:

Հողամասի վարձակալությանպայմանագրի գործողության ժամկետը լրացելէ:

Էրնեստ Շախիկյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝վարձակալողի պարտականությունները:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչականվարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 53, 59, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Էրնեստ Շախիկյանի միջև 23.02.2005 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագրի 15-րդ կետը և Էրնեստ Շախիկյանի 202թվականի փետրվարի  21-ի թիվ 1221 դիմումը.

                                              ՈՐՈՇՈՒՄԵՄ

1.     Արմավիրի քաղաքային համայնքի և Էրնեստ Շախիկյանի միջև 23.02.2005 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագրում՝ /սեղ. նո 691/ կատարել  փոփոխություն.

1.1    Հողամասի վարձակալության պայմանագրի  ժամկետն երկարացնել մինչև 23.02.202թվականը

1.2  Պայմանագրի 8  կետում նշված վարձակալության իրավունքի տարեկան վարձաչափը կազմում է «64 (վաթսունչորս)»  բառերի փոխարեն կարդալ«12000(տասներկու հազար)»բառերը:

2.     Իրավաբանական բաժնին` Էրնեստ Շախիկյանի հետ կնքել համաձայնագիր`23.02.2005 թվականին /սեղ. 691/ կնքված հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:

3.    Գույքին տալ ժամանակավոր հասցե`  ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, քաղաք Արմավիր,  Սահմանապահների փողոց 6/2 տարածք:

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աննա Հայրապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ee0e38ca-7929-4501-b30d-0140a97e3dc3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner