Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Վարձակալություն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ Վարձակալություն


Զեկ. ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 34.2-րդ կետով, 35-րդ կետի զ) ենթակետով և հիմք ընդունելով Հակոբ Հունանյանի 08.06.2021 թվականի թիվ 2106 դիմումը`

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.   Հակոբ Հունանյանի կողմից ինքնակամ կառուցված Ջիվանու փողոց 10 հասցեում գտնվող Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք վկայական` 02092022-04-0060, տրված՝ 02.09.2022թ./14.8 քմ մակերեսով տաղավարը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0072-0056-001/ և դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.0016 հա մակերեսով, խառը կառուցապատման գործառնական նշանակության, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0072-0056/, այսուհետ Գույք վարձակալությամբ` որպես կրպակ օգտագործելու նպատակով, տրամադրել Հակոբ Հունանյանին:

2.   Վարձակալության ժամկետ սահմանել 10 տարի:

3.    Սահմանել.

ա)  առաջին հինգ տարվա ընթացքում /գույքի/մեկ քմ մակերեսի վարձակալության վճարը՝ յուրաքանչյուր տարվա համար 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ:

բ)   յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման` գործող վարձավճարի 30 %-ի չափով:

4.   Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner