Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինության տնօրեն Ա. Հարությունյանի 2023 թվականի հուլիսի 25-ի թիվ 4257 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 242-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման հավելվածի 2-րդ կետի Բ) ենթակետից հանել 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ տողերը:
2) որոշման հավելվածի 2-րդ կետի Բ) ենթակետի Ընդամենը տողի հաստիքային միավորներ սյունակի «43» թիվը կարդալ «32»: 3) որոշման հավելվածի 2-րդ կետում բոլոր «106,5» թվերը կարդալ «95,5 »:
4) որոշման հավելվածի 1-ին կետի «107» թիվը կարդալ «95»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 2-ից: |