Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142․3․-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցության 2024 թվականի հունվարի 10-ի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը թեկնածու առաջադրելու մասին արձանագրությունը՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է․ 1․Անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
2․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքները։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |