Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 045-Ա որոշում
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՔՍՅԱ ԴՈԼԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆՈՒ՝ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի՝ ԹԻՎ 045-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի՝ 2022 թվականի մարտի 1-ի թիվ 1098 զեկուցագիրը՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Արմավիր համայնքի ավագանու՝ 2022 թվականի հունվարի 17-ի՝ ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 045-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.՝

1) որոշման մեջ և հավելվածում բոլոր դեպքերում «աշխատակիցների թվաքանակ» բառերը փոխարինել «աշխատողների քանակ» բառերով.

2) հավելվածի 1-ին կետում «25» թիվը փոխարինել «26» թվով.

3) հավեկվածի 7-րդ և 8-րդ կետերում «լարային» բառը փոխարինել «դասական» բառով.

4) հավելվածի 9-րդ կետում «1.0» թվերը փոխարինել «2.0» թվերով.

5) հավելվածի «ընդամենը» սյունակում «25» թիվը փոխարինել «26» թվով:

2.    Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՔՍՅԱ ԴՈԼԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner