Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Ջրամատակարարի հաստիքացուցակի փոփոխություն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2022թ. մարտի 7-ի թիվ 076-Ա և մայիսի 2-ի թիվ 114-Ա որոշումները, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ տնօրեն Դ. Ավետիսյանի 17.05.2022թ. թիվ 2662 զեկուցագիրը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը`

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄԷ

 

 1. Արմավիր համայնքի ավագանու  2022 թվականի հունվարի 17-ի՝ ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 055-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1)   որոշման հավելվածում Աշխատակիցների թվաքանակը- «23» թիվը փոխարինել  «25» թվով.

2)  որոշման հավելվածում Հաստիքային միավոր- «22.5» թիվը փոխարինել «24.5» թվով.

3)  որոշման հավելվածը լրացնել 24 և 25 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ

 

24

հսկիչ-ջրբաշխ

1.0

93288

 7 ամիս

25

հսկիչ-ջրբաշխ

1.0

93288

 7ամիս

4) որոշման հավելվածի ընդամենը տողում «22,5» թիվը փոխարինել «24,5» թվով:

5) որոշման հավելվածի աղյուսակում գլխավոր էներգետիկի 1 միավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխել և «96000» թվի փոխարեն կարդալ «115000» թիվը:

6) որոշման հավելվածի աղյուսակում բանվորի 1 միավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխել «93288» թվի փոխարեն կարդալ «108000» թիվը:

7) որոշման հավելվածի աղյուսակում փականագործի 1 միավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխել և «93288» թվի փոխարեն կարդալ «110000» թիվը:

8)  որոշման հավելվածի աղյուսակում ինժեներ-մեխանիկի 1 միավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխել և «96000» թվի փոխարեն կարդալ «110000» թիվը:

9) որոշման հավելվածի աղյուսակում եռակցող 1 միավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխել և «93288» թվի փոխարեն կարդալ «110000» թիվը:

2.  Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner