Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ ____-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղում գտնվող` 04-044-0101-0014 ծածկագրով, 4,0 հա մակերեսով այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, գյուղմթերք արտադրելու նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ հա մակերեսով հողամասի համար` 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, ընդամենը` 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|