Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2024
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԹԱՄԱՐԱ ՇԱՌՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Արմավիր համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի « 15 » մարտի 2024թ-ի արձանագրությունը․

Արմավիր համայնքի ավագանին որոշում է՝ 

1. Հավանություն տալ Արմավիր hամայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ համայնքի բնակիչների կողմից ներկայացված և քվեարկության արդյունքում ընտրված առաջարկների հիման վրա ձևավորված հետևյալ ծրագրերի իրականացմանը․

1) ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի հրապարակամերձ հատվածում՝ համայնքապետարանի և Մշակույթի տան միջնամասում, ժամանակակից լուծումներով այգու կառուցում,

2) ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի (շենքի) մասնակի հիմնանորոգում, 

3) ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի Մշակույթի տան դիմացի այգու հիմնանորոգում, 

2. Առաջարկներն իրականացնել ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշմամբ հաստատված կարգի, գնումների մասին օրենսդրության և այլ նորմատիվային ակտերի պահանջներին համապատասխան։  

3. Համայնքի ղեկավարին՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնել ավագանուն։  

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԱՄԱՐԱ ՇԱՌՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner