Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի լիազորություններն իրականացնող Ա. Բարսամյանի 23.07.2024 թվականի թիվ 1998 և 28.03.2024 թվականի թիվ 2045 զեկուցագրերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածի սննդամթերքի գնման գործընթացի արդյունքում խնայված գումարներից պակասեցնել 174.6 հազար դրամ և ավելացնել «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածին՝ մանկապարտեզի ջրագծի ընթացիկ նորոգման համար անհրաժեշտ նյութեր և 2 հատ ձեռքի չորացման սարք ձեռք բերելու համար:
2. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: