Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածով առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի թիվ 1920-Ն որոշման 54-րդ և 55-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական հանձնաժողովի N3 դրական եզրակացությունը և «Վարպետ Միսակ» ԱԿ-ի նախագահ Ա.Խաչատրյանի 31.10.2022թ. 5785 դիմումը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի Խ.Աբովյան փողոց 122/1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր04-059-0346-0008 / «Վարպետ Միսակ» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.9809 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասը՝ փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |