Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետովև 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության տնօրեն Արմեն Հարությունյանի 2022 թվականի մայիսի 18-ի թիվ 2701 զեկուցագիրը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 056-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման հավելվածի 2-րդ կետում հաստիքային միավորների թիվը- «108.5» թիվը փոխարինել «109.5» թվով.
2) որոշման հավելվածի Բ) Աղբահեռացման տեղամաս աղյուսակը լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ
23
|
Վարորդ՝ Խանջյան, Նորավան
|
1.0
|
155000
|
|
3) որոշման հավելվածի Բ) Աղբահեռացման տեղամաս աղյուսակի ընդամենը տողում «44» թիվը փոխարինել «45» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |