Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 006-Ա որոշումը ևՖրիդաԱբրահամյանի 2023թ. հունվարի 13-իթիվ 0178 դիմումը՝՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Ֆիդա Աբրահամյանին վարձակալության իրավունքով տրամադրված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Հանրապետության փողոց 41/2 հասցեում գտնվող` 04-001-0064-0037 ծածկագրով, 36.0 քմ մակերեսովտաղավարըընդլայնելու:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |