Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 069-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 1, թիվ 2,թիվ 3,թիվ 5,թիվ 6,թիվ 7,թիվ 10,թիվ 11 մսուր-մանկապարտեզների տնօրենների՝ 2022 թվականի մայիսի 2-ի թիվ 2257, թիվ 2258,թիվ 2259,թիվ 2260,թիվ 2261,թիվ 2262,թիվ 2263,թիվ 2264 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Համայնքային ենթակայության մսուր-մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել ՝ համաձայն հավելվածի 1-ի:
2.Համայնքային ենթակայության մսուր-մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել ՝ համաձայն հավելվածի 2-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |