Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի տնտեսական հարցերով զարգացման պատասխանատուի կողմից ներկայացված՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածի հիմնանորոգման ծրագրային հայտը․ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նպատակային հատկացումներ ստանալու նպատակով՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածի հիմնանորոգման աշխատանքների սուբվենցիոն հայտը՝ համաձայն հավելվածի (կցվում է)։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |