Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով `
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին»թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Համայնքի բյուջեի եկամտային մասում՝
Տող 1261՝ «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» եկամտատեսակը ավելացնել 78394.0 հազար դրամով.
Տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակը ավելացնել 109907.3 հազար դրամով՝ սահմանելով 200888.8 հազար դրամ.
2) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝
ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս`« Ընդհանուրբնույթիհանրայինծառայություններ (այլդասերինչպատկանող)», 5112 հոդվածն ավելացնել 1520,0 հազար դրամով՝ Նորավան գյուղի Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի կառուցման աշխատանքների համար,
բ. 04 բաժին 2 խումբ 4 դաս` «Ոռոգում», 4511 հոդվածն ավելացնել 2140,9 հազար դրամով, հիմք ընդունելով «Ջրամատակարար» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը կապված գյուղերում ջրամատակարարման և ոռոգման աշխատանքների ավելացման հետ,
բ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «ճանապարհային տրանսպորտ», 5113 հոդվածն ավելացնել 183154.9 հազար դրամով, Արմավիր քաղաքի Մ.Գորկու և Աբովյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար,
գ. 05 բաժին 1 խումբ 1դաս՝ «Աղբահանում», ավելացնել 4269 հոդվածը 90,0 հազար դրամով / հիմք «Բարեկարգում» տնօրինության 06.07.2022թ թիվ 3606 զեկուցագիրը՝ Երևանյան փողոցում գտնվող հուշարձանի տարածքում առկա ոռոգման համակարգը վերանորոգելու համար/,
դ. 06 բաժին 3 խումբ 1 դաս՝ «Ջրամատակարարում»,4252 հոդվածը պակասեցնել 2140,9 հազար դրամով, 5112 հոդվածն ավելացնել 3626.4 հազար դրամով՝ Լենուղի գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների համար.
ե. 09 բաժին 5 խումբ 1 դաս՝ «Արտադպրոցական կրթություն», 4511 հոդվածն ավելացնել 5000.0 հազար դրամով, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Դոլինյանի զեկուցագիրը «Արմավիր քաղաքի ընբշամարտի դպրոց» ՀՈԱԿ-ի համար ըմբշամարտի գորգ ձեռք բերելու մասին.
զ.11բաժին 1խումբ 2 դաս՝«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 114997.3 հազար դրամով:
- Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|