Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի կողմից ներկայացվող ծրագրերին հավանություն տալու մասին» թիվ 066-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․1 Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ս․ Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի հիմնանորոգման, Ե․ Չարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի հիմնանորոգման, Ջիվանի-Ե․ Չարենց փողոցների միջև ընկած օղակաձև հատվածի հիմնանորոգման, Սարդարապատ գյուղի թիվ 16 փողոցի Աբովյան - թիվ 11 փողոցների միջև ընկած հատվածի հիմնանորոգման, Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի 3+20-1+067 հատվածի կառուցման, Մայիսյան գյուղի Մ5 ճանապարհ - 1-ին փողոցի 53շ․ հասցե (Մշակույթի տուն) հատվածի (0+810 -1+373) հիմնանորոգման ծրագրին»
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |