Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Վարձակալություն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ Վարձակալություն


Զեկ. ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 34.2-րդ կետով, 35-րդ կետի զ) ենթակետով և հիմք ընդունելով Ռուդիկ Գևորգյանի 06.05.2022 թվականի թիվ 2450 դիմումը`

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.   Ռուդիկ Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված Երևանյան փողոց 55/31 հասցեում գտնվող Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք վկայական` 05092022-04-0068, տրված՝ 05.09.2022թ./ 56.6 քմ մակերեսով ավտոտնակը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0075-0313-001/ և դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.00654 հա մակերեսով, խառը կառուցապատման գործառնական նշանակության, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0075-0313/, այսուհետ Գույք՝ վարձակալությամբ տրամադրել Ռուդիկ Գևորգյանին:

2.   Վարձակալության ժամկետ սահմանել 10 տարի:

3.   Սահմանել.

ա)  առաջին հինգ տարվա ընթացքում /գույքի/մեկ քմ մակերեսի վարձակալության վճարը՝ յուրաքանչյուր տարվա համար 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ:

բ)   յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման` գործող վարձավճարի 30 %-ի չափով:

4.   Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner